31-ամյա ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան դարձել է ՊԱՕԿ-ի խաղացող: Կողմերը պայմանագիր են կնքել մեկուկես տարի ժամկետով, հայտնում է հունական ակումբի մամուլի ծառայությունը:
Կագավան իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»: Թիմի կազմում անցկացրած 216 խաղում նա դարձել է 60 գոլի և 55 գոլային փոխանցման հեղինակ:
2012–2014 թվականներին նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող էր: Կիսապաշտպանը մանկունյանցիների կազմում անցկացրել է 57 հանդիպում, խփել 6 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: Կագավայի վերջին ակումբը «Սարագոսան» էր, որը նա լքեց անցյալ հոկտեմբերին: