Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը՝ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ, հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի կողմից:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին և կցուցադրի Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Նշենք՝ խմբային փուլի ևս մեկ հանդիպում մեր ընտրանին կանցկացնի փետրվարի 3-ին՝ Երևանում հյուրընկալելով Ֆրանսիայի հավաքականին: