«Չելսին» այսօր պետք է հայտարարի Թոմաս Տուխելին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
Ըստ The Athletic-ի, այսօր գերմանացի մասնագետը թռչելու է Լոնդոն `պայմանագիր կնքելու «կապույտների» հետ, ովքեր նախորդ օրը բաժանվել էին Ֆրենկ Լեմպարդից:
47-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված կլինի 18 ամսով` ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Նշվում է նաև, որ Տուխելը ծրագրում է անցկացնել այսօրվա մարզումը, և վաղը նա կգլխավորի թիմը ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: