Երեքշաբթի, հունվարի 26-ին, տեղի ունեցավ Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պալատի վեճերի լուծման հարցով ժողով, որի ժամանակ որոշում կայացվեց արգելել «Տամբովին» գրանցել նոր խաղացողներ:
Ինչպես հաղորդում է ՌՖՄ պաշտոնական կայքը, բավարարվել են «Տամբովի» ներկայիս և նախկին խաղացողներ Միխայիլ Կոստյուկովի, Գեորգի Շելիայի, Իշխան Գելոյանի և Խասան Մամտովի հայտերը՝ ակումբից պարտքերը գանձելու մասին:
Նոր խաղացողների գրանցման արգելքը սահմանվել է որպես միջանկյալ միջոց, և այն կարող է վերացվել, եթե խաղացողների նկատմամբ պարտավորությունները կատարվեն: