«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալությամբ տեղափոխվեց «Այնտրախտ»։ Սերբ հարձակվողը գերմանական թիմում կանցկացնի մրցաշրջանի մնացյալ հատվածը։
Երեք խաղում անցկացնելով դաշտում ընդամենը 76 րոպե՝ Յովիչը արդեն 3 գոլ է խփել։ AS-ը գրում է, որ «Ռեալը», վարձակալությամբ տալով իր հարձակվողին, հստակ պլան է մշակել։ «Արքայական» ակումբն ուզում է, որ Յովիչը վարձակալության մեջ վերականգնի իր մարզավիճակը, ինչից հետո ակումբը կվաճառի նրա տրանսֆերը հաջող գումարով։