«Գլազգո Ռենջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է Ֆրենկ Լեմպարդի հեռացման մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Հիասթափված եմ. լոնդոնյան ակումբն այս բարդ իրավիճակում պետք է սատարեր Ֆրենկին:
Նրանք այդ ոճով են աշխատում, ինչը շատ անգամ ենք տեսել:
Ցանկացած խնդրի դեպքում, ակումբը միանգամից ազատվում է գլխավոր մարզչից»,-ասել է Ջերարդը:
Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսին» գլխավորել էր 2019 թվականին: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: