«Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», խոսել է գերմանական ակումբ վերադառնալու մասին.
«Երջանիկ եմ, որ այստեղ եմ, ինձ շատ լավ եմ զգում: Ինձ շատ հարմարավետ եմ զգում, և դա զգացվում է խաղադաշտում: Այս մրցաշրջանում մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Ես շատ էի ցանկանում վերադառնալ «Այնտրախտ»:
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա իմ բախտը չբերեց մադրիդյան ակումբում վնասվածքի պատճառով: Այդուհանդերձ, լավագույն ֆուտբոլիստների հետ մարզվելն օգտակար էր: Ես նրանցից շատ բան եմ սովորել: Այս աշխատանքի արդյունքում ես ավելի փորձառու եմ դարձել ու աճ եմ գրանցել: Բայց այնտեղ բոլորովին այլ խաղաոճ է, ճնշումը շատ մեծ է: Ահա, թե ինչու ես որոշեցի, որ ավելի լավ է մեկ քայլ հետ կատարել և հեռանալ, որպեսզի հետո վերադառնամ»,- Յովիչի խոսքերն է փոխանցում «Այնտրախտի» պաշտոնական կայքը: