Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է վարձավճարով տեղափոխվել «Վեսթ Հեմ»:
28-ամյա անգլիացու համար պայքարը գլխավորում են լոնդոնցիները ՝ առաջ անցնելով «Վեսթ Բրոմվիչից», «Շեֆիլդ Յունայթեդից» ու մի քանի արտասահմանյան ակումբներից: Լինգարդն ինքը նախընտրում է մնալ Պրեմիեր լիգայում, հայտնում է Goal.com-ը:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործում է մինչեւ 2022 թվականի հունիս: