Երեկ «Չելսին» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին, որը ղեկավարում էր լոնդոնյան թիմը 2019 թվականի ամռանից։
The Athletic-ը տեղեկացնում է, որ լոնդոնյան թիմը շարունակելու է մինչև մրցաշրջանի ավարտը վճարել Լեմպարդի աշխատավարձը, որը տարեկան կազմում էր 4 միլիոն ֆունտ ստերլինգ։ Համաձայնությունը նախատեսված էր 2+1 ձևաչափով, ու ավարտվում է ամռանը։
Նաև հաղորդվում է, որ Լեմպարդը չի հասցրել հրաժեշտ տալ թիմի խաղացողներին այն բանից հետո, երբ իմացել է իր հեռացման մասին։ «Չելսիի» տեխնիկական գծով խորհրդական Պետր Չեխը, որը շփվում է թիմի առաջատար ֆուտբոլիստների գործակալների հետ, նախօրոք տեղեկացրել է նրանց Լեմպարդի հեռացման մասին մարզումից առաջ։
«Չելսիի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն Թոմաս Տուխելն է։