Կատալոնական «Բարսելոնայի» ներկայիս ֆինանսական դրությունը լուրջ քննարկման թեմա է դարձել ֆուտբոլային հանրության բոլոր մակարդակներում: Այնուամենայնիվ, ակումբի տարեկան ֆինանսական հաշվետվությունները միայն ավելացրել է անհանգստությունը կատալոնական ակումբի ճամբարում:
Այս փաստաթղթի առանցքային կետը`իսպանական Marca-ն նշում է ակումբի պարտքային պարտավորությունների ընդհանուր գումարը` 1.173 միլիարդ եվրո, որից 730 միլիոն եվրոն կարճաժամկետ կտրվածքով վարկեր են:
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» այս գումարից վարկային հաստատություններին պարտք է 265 միլիոն եվրո, 2,5 միլիոն եվրո ՝ արժեթղթերի և թողարկված պարտատոմսերի գծով պարտավորություններ, 164 միլիոն եվրո ՝ ակումբի մարզական անձնակազմի նկատմամբ պարտքերն են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 19 ակումբներ դեռ չեն ստացել «Բարսելոնայից» իրենց գումարները` կատալոնական ակումբ խաղացողներ տեղափոխելու համար: