Ձևավորվել է Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը ըստ Opta-ի:
Թիմում ամենամեծ ներկայացուցչությունը ստացել է «Ինտերը»՝ 4 խաղացող: Մրցաշրջանի առաջատար «Միլանը» ներկայացնում են երկու ֆուտբոլիստներ, նույնքան ֆուտբոլիստներ կան «Յուվենտուսից»: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև մեկական խաղացող ` «Ատալանտայից», «Վերոնայից» ու «Ուդինեզեից»:
Նկատենք, որ թիմում չկան Ա Սերիայի երկրորդ և երրորդ ռմբարկուները ՝ «Լացիոյից» Չիրո Իմոբիլեն (13 գոլ) և «Միլանից» Զլատան Իբրահիմովիչը (12):
Ամբողջական կազմն ունի այսպիսի տեսք.
Դարպասապահ ՝ Մարկո Սիլվեստրի (Վերոնա):
Պաշտպաններ ՝ Դանիլո («Յուվենտուս»), Ստեֆան դե Վրեյ, Միլան Շկրինյար (երկուսն էլ ՝ «Ինտեր»), Թեո Էրնանդես («Միլան»):
Կիսապաշտպաններ՝ Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Ֆրանկ Կեսսի («Միլան»), Ռոդրիգո Դե Պաուլ («Ուդինեզե»):
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Լուիս Մուրիել («Ատալանտա»), Ռոմելու Լուկակու («Ինտեր»):