«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի կարիերան շարունակում է անորոշ մնալ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան թիմի հետ ավարտվում է 2022 թվականին։ Մբապեն կա՛մ պետք է երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետմ կա՛մ այլ ակումբ տեղափոխվել։
Mundo Deportivo-ն գրում է, որ Մբապեի համար պայքարին միացել է նաև «Լիվերպուլը»։ Անգլիական գրանդը հարմար պահի է սպասում ֆրանսիացի ֆուտբոլիստի համար առաջարկ անելու նպատակով։
Մբապեի տրանսֆերը գնելու գլխավոր թեկնածուն շարունակում է մնալ «Ռեալը»։