«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի փոխել սանրվածքը: Երեկ շվեդ ֆուտբոլիստը ինստագրամյան իր Stories-ում տեղադրել էր նկար, որում նա պատկերված է առանց մազերի:
Sky Sport Italia-ն ճշտել է որ դա ֆոտոմոնտաժ է: Նրանք համեմատել են երկու նկար, որոնցից մեկը արվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին և այն նկարը, որը Իբրահիմովիչը տեղադրել է Instagram-ի իր պատմությունում: Երկուսն էլ նույն նկարն են, միայն թե մեկում շվեդն առանց մազերի է, իսկ մյուսում՝ մազերով:
Ենթադրվում է, որ դրանով հարձակվողն ակնարկել է, որ «Միլանը» սկսում է զրոյից: Ֆուտբոլիստը նկարը տեղադրել է «Ատալանտայից» կրած պարտությունից հետո (0: 3):