Ըստ Calciomercato-ի, «Ռոմայի» ղեկավարությունը «Բարսելոնային» առաջարկել է հարձակվող Էդին Ջեկոյի ծառայությունները:
Հռոմեական ակումբը ցանկանում է բաժանվել հարձակվողից, որը վերջերս վիճել էր գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ:
Ըստ աղբյուրի «Բարսայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հետաքրքրված էր խաղացողի տրանսֆերով, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է ձեռք չբերել ֆուտբոլիստին ՝ հաշվի առնելով ֆինանսական ծանր իրավիճակը և սպասվող նախագահական ընտրությունները: