«Արարատի» երկրորդ թիմն իր հաջորդ ստուգողական խաղը կանցկացնի հունվարի 30-ին, 14:00-ին՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով Վանաձորի «Լոռիի» դեմ: Այս մասին հաղորդում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Գրիգորյանի սաներն արդեն անցկացրել են երկու ստուգողական հանդիպում «Ուրարտու 2»-ի (1:5) և Գյումրիի «Շիրակի» հետ (0:1):