Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Սոկրատիս Պապաստատոպուլոսը պայմանագիր է ստորագրել «Օլիմպիակոսի» հետ, տեղեկացնում է հունական ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա պաշտպանը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել «Օլիմպիակոսի» հետ: Ֆուտբոլիստի աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար: կկազմի 2,5 միլիոն եվրո:
Σωκράτη καλώς όρισες, στον Ολυμπιακό! / Welcome to Olympiacos @SokratisPapa5! 🔴⚪
#Olympiacos #Transfer #Welcome #SokratisPapastathopoulos #WelcomeSokratis #WeKeepOnDreaming pic.twitter.com/l6b7IkfrCz— Olympiacos FC (45🏆) (@olympiacosfc) January 25, 2021
Հիշեցնենք, որ Սոկրատիսին գնելու ցանկություն ունեին նաև «Լացիոն», «Բետիսը» և «Ջենոան»:
Հավելենք, որ հույն պաշտպանը ազատ գործակալի կարգավիճակով է համալրել «Օլիմպիակոսի» կազմը: