ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՀՖՖ նախագահը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի հավաքականի դեմ անցկացրած հաղթական հանդիպումների համար և խոսել է առաջիկա մրցավեճերի մասին:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլում մեր ընտրանին նախ հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, ապա փետրվարի 3-ին Երևանում կհյուրընկալի Ֆրանսիայի հավաքականին։