«Գենտի» հարձակվող Ռոման Յարեմչուկը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հաղորդում է «Voetbal24» -ը:
Ըստ աղբյուրի՝ «Ռոման» հավակնում է ուկրաինացի ֆուտբոլիստին: Հռոմեական ակումբը բելգիական թիմին առաջարկել է 12 միլիոն եվրո, և նրանք ակնկալում են, որ տրանսֆերը կկազմակերպեն մինչև հունվարի վերջ:
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը 25 հանդիոպւմ է անցկացրել բոլոր մրցաշարերում, դարձել 12 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջերս հայտնի էր դարձել, որ «Ռոման» մտադիր է առաջարկներ դիտարկել իր հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի վերաբերյալ։ 34-ամյա բոսնիացու հնարավոր վաճառքի պատճառը գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ կոնֆլիկտն է։