ՖԱԼ-ը ներկայացնող «Ակրոն» ակումբը ձեռք է բերել բրազիլացի ֆուտբոլիստ Մարքս Լենինին, տեղեկացնում է Chempionat-ը:
«Ֆլամենգոյի» 20-ամյա ֆուտբոլիստը բավական յուրահատուկ Անուն/Ազգանուն ունի (Կարլ Մարքս, Վլադիմիր Լենին):
Այդուհանդերձ, բրազիլացին ռուսական մամուլին տված հարցազրույցում հայտնել է, որ սոցիալիզմի այս վառ ներկայացուցիչները կապ չունեն իր անվան ընտրության հետ:
«Հայրիկիս անունը Մարկես է. նրա պատվին են իմ անունը Մարքս դրել: Իսկ Լենին ազգանվանս մասին, ոչինչ չգիտեմ»,-ասել է ֆուտբոլիստը:
Ленин доехал до Акрона спустя 3 месяца после заключения контракта! Спорим, не угадаете сколько он весит? pic.twitter.com/sgnVdqKVfq
— Павел Петрухин (@Pashka492) January 24, 2021
Հավելենք, որ Մարքս Լենինն ավելորդ քաշով է ներկայացել ռուսական ակումբ (94 կգ): Նա հանտուկ ընթացակարգով մարզումներ է անցկացնում ՝ նիհարելու և լավ մարզավիճակը վերականգնելու համար: