Հայկական ֆուտբոլին վերաբերող ցանկացած տեղեկություն պարունակող AFScore հավելվածն արդեն հասանելի է նաև IOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար՝ համար՝ App Store-ում:
Այս մասին տեղեկանում ենք հավելվածի ֆեյսբուքյան էջից:
«Iphone-ի և առավելապես մուգ «թեմաների» սիրահարների համար վերջապես App Store-ում հասանելի է AFScore հավելվածը և այն էլ dark (մուգ/սև) և light (բաց/սպիտակ) mode-երի առկայությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ մինչ այս հավելվածը հասանելի էր միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար:
AFScore-ում ներկայացված է Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերի վիճակագրությունը, հասանելի են հանդիպումների մեկնարկային կազմերը, մրցաշարային աղյուսակը, հնարավոր է տեղեկություն գտնել նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության և Հայաստանի ազգային հավաքականի ելույթների մասին: