Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Կևին Գրոսկրոյցը պաշտոնապես հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է Instagram-ում հրապարակած հրաժեշտի էմոցիոնալ տեսանյութում:
Կևինը 32 տարեկան է: Կարիերայի գլխավոր նվաճումը 2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալն է: Բացի դա, նա Դորտմունդի «Բորուսիայի» հետ երկու անգամ դարձել է Բունդեսլիգայի հաղթող, երկու անգամ նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը, մեկ անգամ էլ՝ Գավաթը: Դորտմունդյան թիմի կազմում նա 6 տարի է անցկացրել:
Գրոսկրոյցի վերջին ակումբը գերմանական երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Յուրդինգեն 05»-ն էր: 2020 թվականի հոկտեմբերին Կևինը հեռացավ թիմից և ազատ խաղացողի կարգավիճակ ստացավ, սակայն նոր թիմ այդպես էլ չգտավ:
Посмотреть эту публикацию в Instagram