«Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչն օգնել է իր թիմին հաղթել «Քյոլնին» գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղում:
29-ամյա ֆուտբոլիստը բացել է հաշիվն արդեն 7-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, իսկ 75-րդ րոպեին դուբլ է ձևակերպել: Երկրորդ դեպքում ևս Անդրեյը չի վրիպել 11-մետրանոցից: Հանդիպումն ավարտվել է «Հոֆենհայմի»՝ 3-0 հաշվով հաղթանակով:
Opta-ն հայտնում է, որ Կրամարիչը Բունդեսլիգայում իր 73-րդ գոլն է խփել ու գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցանկը՝ խորվաթ ֆուտբոլիստների շրջանում: Նա գերազանցել է «Համբուրգի», «Բավարիայի» և «Վոլֆսբուրգի» նախկին հարձակվող Իվիցա Օլիչի ռեկորդը, որը Գերմանիայի առաջնությունում դարձել է 72 գոլի հեղինակ: Նրանց հետևում են Մարիո Մանջուկիչը (53), Մլադեն Պետրիչը (51) և Իվան Կլասնիչը (50):