«Արսենալի» նախկին պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը, որն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, մոտ ժամանակներս կարող է նոր թիմ տեղափոխվել:
The Athletic-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբից հեռանալուց հետո 32-ամյա հույն ֆուտբոլիստի հետ կապ է հաստատել «Լիվերպուլը»: Կողմերը կապ են հաստատել անցած շաբաթվա վերջին, սակայն լուրջ բանակցությունների չեն հասել: Սպասվում է, որ Սոկրատիսը կվերադառնա հայրենիք ու պայմանագիր կկնքի «Օլիմպիակոսի» հետ:
Սոկրատիսն «Արսենալ» էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2018 թվականի ամռանը: Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Վերդերում», «Միլանում», «Ջենոայում» և ԱԵԿ-ում, իսկ 2008 թվականից հրավիրվում է Հունաստանի հավաքական:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը ոչ մի հանդիպման չի մասնակցել, քանի որ չէր ընդգրկվում «զինագործների» հայտացուցակում: