Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրում «Լիլը» հաղթել է «Ռենին»: Հանդիպումը կայացել է Ռենի «Ռոազոն Պարկ» մարզադաշտում և ավարտվել է 1-0 հաշվով:
Հանդիպման միակ գնդակը խաղի 16-րդ րոպեին հեղինակել է Ջոնաթան Դևիդը:
«Լիլը» 21 խաղից հետո 45 միավոր է վաստակել և հավասարվել ՊՍԺ-ին, որը գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Սա «Լիլի» երրորդ անընդմեջ հաղթանակն էր: «Ռենը» 36 միավորով 5-րդ տեղում է: