«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալում»: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն, լոնդոնյան ակումբը կիսապաշտպանին կփոխանակի իրենց թիմի խաղացող Լուկաս Տորեյրայի հետ:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լեսթերը», բայց չեն կարողացել բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները: