Մադրիդի «Ռեալի» նորվեգացի ֆուտբոլիստ Մարտին էդեգորը ժամանել է Լոնդոն՝ «Արսենալի» հետ պայմանագիր կնքելու համար: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ Թվիթերում կատարած գրառմամբ:
Աղբյուրի փոխանցմամբ, հունվարի 25-ին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ վարձակալության հիմունքներով «Արսենալ» տեղափոխությունից առաջ:
Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնության 7 հանդիպման է մասնակցել, նրա ակտիվում նաև Չեմպիոնների լիգայի 2 խաղ կա: Էդեգորն «Արքայական ակումբ» է տեղափոխվել 2015 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդեգորի ամբողջ աշխատավարձը կվճարի լոնդոնյան ակումբը: Նշվում է, որ տեղափոխության հարցում կարևոր դեր է խաղացել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ նորվեգացուն կատարած հեռախոսազանգը: