Լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում հայտնում է, որ «Սևիլյան» վերջապես համաձայնեցրել է «Ատալանտայի» հետ կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսի վարձակալության պայմանագիրը:
Աղբյուրի համաձայն՝ «Սևիլյան» վարձակալելու է 32-ամյա արգենտինացուն մինչև այս մրցաշրջանի ավարտ՝ ութ միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստի պարտադիր գնման տարբերակով:
Ավելի վաղ Գոմեսը պայմանավորվել էր իսպանական ակումբի հետ պայմանագրի անձնական պայմանների շուրջ, համաձայն որի ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում նա կվաստակի 3 միլիոն եվրո մինչև 2023 թվականը: