«Ալաշկերտը» ստուգողական հանդիպում է նախատեսում անցկացնել «Ուրարտուի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանա հունվարի 28-ին։
Հիշեցնենք, որ թիմ է վերադարձել նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։
ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանում «Ալաշկերտը» 18 միավորով 3-րդ տեղում է (նույնքան միավոր ունեն նաև երկրորդ և առաջին տեղերի թիմերը), իսկ «Ուրարտուն» 15 միավորով՝ 6-րդ։