«Աթլետիկոն» հաղթել է «Վալենսիային» Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (3-1):
Մադրիդցիների ակտիվում, այսպիսով, Լա Լիգայի վերջին 15 խաղում 14 հաղթանակ և 1 պարտություն կա. 13-րդ տուրում Սիմեոնեի թիմը 0-2 հաշվով պարտվել էր «Ռեալին»:
«Աթլետիկոն» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 47 միավոր: Թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել «Ռեալից», որը 40 միավորով 2-րդն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Աթլետիկոյում» իր նորամուտի մրցաշրջանում թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հետաքրքիր ցուցանիշ էր գրանցել: Նա Լա Լիգայում «Աթլետիկոյի» կազմում անցկացրած իր առաջին 15 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ:
Սա Լա Լիգայում լավագույն երկրորդ ցուցանիշն է , երբ Կրիշտիանու Ռոնալդուն 2009/10 Պրիմերայում «Ռեալի» կազմում անցկացրած իր առաջին 15 խաղում խփեց 13 գոլ: