Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Լիվերպուլին» ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։
18-րդ րոպեին Ֆիրմինոյի փոխանցումից հետո հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Մոհամեդ Սալահը։ 26-րդ րոպեին Ռեշֆորդի փոխանցումից հետո Մեյսոն Գրինվուդը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ կեսի սկզբնամասում Ռեշֆորդը առաջ մղեց մանկունիանցիներին։ 58-րդ րոպեին Սալահը դուբլ ձևակերպեց նորից Ֆիրմինոյի փոխանցումից հետո։ Հանդիպման վերջակետը դրեց Բրունո Ֆերնանդեշը փոխարինման դուրս գալուց հետո 78-րդ րոպին։
ՄՅՈՒ-ն դուրս եկավ Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Վեսթ Հեմին»։