«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հեռացավ ակումբից։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի թվիթերյան պաշտոնական էջը։
Thank you, @MesutOzil1088 ❤️
— Arsenal (@Arsenal) January 24, 2021
Ֆուտբոլիստը, ինչպես և ակնկալվում էր, տեղափոխվեց «Ֆեներբահչե»։ Օզիլը անգլիական թիմում հանդես էր գալիս 2013 թվականից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ֆեներբահչեն» դիմել էր երկրպագուներին՝ խնդրելով նրանց ֆինանսական օգնությունը կիսապաշտպան Մեսութ Օզիլին ձեռք բերելու համար: