Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կրկին մերժել է ակումբի առաջարկը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Casena Ser-ը:
Ըստ աղբյուրի, «սերուցքայինները» իսպանացուն առաջարկել են երեք մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը՝ նույն աշխատավարձով: Վասկեսը հրաժարվել է, քանի որ ցանկանում է ավելին ստանալ:
Լուկաս Վասկեսը մադրիդյան ակումբի սան է: Այս մրցաշրջանում նա մասնակցել է Իսպանիայի առաջնության 16 հանդիպման, դարձել 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: