Մանուել Նոյերը գերազանցել է Օլիվեր Կանի՝ Բունդեսլիգայում անցկացրած «չոր» խաղերի քանակով ռեկորդը: Հիմա «Բավարիայի» գործող չեմպիոնի ակտիվում այժմ Գերմանիայի առաջնությունում անցկացրած 197 խաղ կա՝ առանց բաց թողած գոլերի:
Այս ռեկորդը Նոյերը սահմանել է Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրում «Շալկե-04»-ի նկատմամբ տարած արտագնա հաղթանակի շնորհիվ: Հանդիպումն ավարտվել է մյունխենյան թիմի՝ 4-0 հաշվով հաղթանակով:
Հիշեցնենք՝ Օլիվեր Կանը 1987-ից 2008 թվականներին հանդես է եկել գերմանական «Բավարիա» և «Կարլսրուզ» ակումբներում: Նա Բունդեսլիգայում 196 «չոր» խաղ է անցկացրել: