Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Հոֆենհայմը» ընդունել էր «Քյոլնին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
7-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց հյուրերի դարպասին․ գնդակին մոտեցած Կրամարիչը անվրեպ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ 28-րդ րոպեին Բաումգարթները կրկնապատկեց հաշիվը։ Հանդիպման վերջակետը դրվեց 75-րդ րոպեին՝ առաջին գոլի նույն սցենարով․ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, իսկ գնդակին մոտեցած Կրամարիչը անվրեպ իրացնելով հարվածը՝ դրեց հանդիպման վերջակետը։
Տանտերերի կազմում 75 րոպե խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։