«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Շալկե-04»-ի հետ խաղում խփել է կարիերայի 500-րդ գոլը:
32-ամյա հարձակվողը 730 հանդիպման է մասնակցել՝ ներառյալ Լեհաստանի հավաքականի կազմում ելույթները: Բացի «Բավարիայից», Լևանդովսկին հանդես է եկել նաև Դորտմունդի «Բորուսիայում», լեհական «Լեխ» և «Զնիչ» ակումբներում: Ազգային թիմի կազմում Ռոբերտը 116 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 63 գոլի հեղինակ:
Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս ջախջախել է «Շալկե-04»-ին՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: