Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում մրցել են «Լացիոն» և «Սասուոլոն»: Հանդիպումը կայացել է Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Հատկանշական է, որ «Սասուոլոյի» ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ են անցել արդեն 6-րդ րոպեին Ֆրանչեսկո Կապուտոյի գոլի շնորհիվ: Սակայն դրանից հետո «Լացիոն» խաղի վերահսկողությունն իր ձեռքն է վերցրել՝ թույլ չտալով մրցակցին որևէ բան անել և ինքն էլ 2 գոլ խփելով: 25-րդ րոպեին աչքի է ընկել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, իսկ 71-րդ րոպեին հաղթական գոլը հեղինակել է Չիրո Իմոբիլեն:
Հաջորդ տուրի խաղում, որը կկայանա հունվարի 27-ին, «Լացիոն» կխաղա «Ատալանտայի» հետ, իսկ «Սասուոլոն» արտագնա խաղում կմրցի «Կալյարիի» հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին: