«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Հաղորդվում է, որ մյունխենյան ակումբը առաջընթաց է գրանցել ֆրանսիացու տրանսֆերի շուրջ բանակցություններում: «Բավարիան» գործարքի վերջին փուլում է:
Ընթացիկ մրցաշրջանում Ուպամեկանոն անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: