«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցուցադրել է իր նոր իմիջը: 39-ամյա ֆուտբոլիստն Instagram-ում լուսանկար է հրապարակել է, որում իր գլուխն ամբողջովին սափրված է:
Ընթացիկ մրցաշրջանում շվեդ ֆուտբոլիստը «Միլանի» կազմում 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Միլանը» 19 տուրից հետո 43 միավոր ունի իր ակտիվում և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ 2 միավորով գերազանցելով «Ինտերին»: