Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Էլչեի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է խաղի 39-րդ րոպեին. աչքի է ընկել Ֆրենկի դե Յոնգը: Խաղի վերջնամասում էլ կատալոնացիների կիսապաշտպան Ռիկի Պուչն է գրավել մրցակցի դարպասն ու ձևակերպել վերջնահաշիվը:
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակել է 37 միավոր և բարձրացել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Էլչեն» 17 միավորով 19-րդ տեղում է:
Հանդիպմանը չի մասնակցել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսի, որը որակազրկված է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում ստացած կարմիր քարտի պատճառով: