Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Մոնպելյեին»: Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով:
Խաղի արդեն 19-րդ րոպեին ՊՍԺ-ն թվային առավելություն է ստացել: Հյուրերի դարպասապահ Յոնաս Օմլինը հեռացվել է խաղադաշտից Կիլիան Մբապեի նկատմամբ կոպիտ խաղի համար: Ֆրանսիացին էլ հենց խփել է իր թիմի ու հանդիպման առաջին գնդակը՝ աչքի ընկնելով խաղի 32-րդ րոպեին: 60-րդ րոպեին Նեյմարը, որն այսօր անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը ՊՍԺ-ի կազմում, հաշիվը դարձրել է 2-0: Մեկ րոպե անց Մաուրո Իկարդին հաշիվը դարձրել է խոշոր, իսկ 63-րդ րոպեին Մբապեն դուբլ է ձևակերպել՝ 4-0:
Այսպիսով, ՊՍԺ-ն իր միավորների թիվը հասցրել է 45-ի և ԼԻգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Մոնպելյեն» 28 միավորով 11-րդ տեղում է: