«Շանհայ Շենհուայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին մոտ է «Ռոմա» վերադառնալուն: Ֆուտբոլիստն արդեն ժամանել է Հռոմ, որտեղ պատրաստվում է բուժզննում անցնել: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Էլ-Շաարավիի պայմանագիրը չինական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը, բայց այն ներառում է կետ, որը Ստեֆանին թույլ է տալիս հեռանալ նախատեսված ժամկետից շուտ:
Հիշեցնենք՝ իտալացի կիսապաշտպանը «Ռոմայից» հեռացել է 2019-ի ամռանը: «Գայլերի» կազմում նա 139 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 40 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 8մլն եվրո է գնահատվում: