Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Կոռնելային» ու հաղթանակ տոնեց:
39-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, բայց գնդակին մոտեցած Պյանիչը վրիպեց:
Կատալոնացիները կարողացան հաջողության հասնել միայն լրացուցիչ ժամանակում, երբ մրցակիցը մնաց 10 հոգով:
Նախ, 92-րդ րոպեին հաշիվը բացեց Դեմբելեն, ապա 121-րդ րոպեին Բրեյթուեյթը հաղթանակ բերեց «Բարսային»: