Ձմեռային արձակուրդներից հետո «Սևան» ֆուտբոլային ակումբը հունվարի 11-ից սկսել է մարզումները նախապատրաստվելով առաջին խմբի առաջնության գարնանային հատվածին։ Թիմը մարզումները անձկացնում է Ձորաղբյուրի մարզաբազայում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Թիմի կազմում տեղի են ունեցել բավականին լուրջ փոփոխություններ, և սելեկցիոն աշխատանքն էլ նոր ֆուտբոլիստների հետ ընթացքի մեջ է։
«Սևանից» հեռացել են ութ ֆուտբոլիստներ՝ Սուրեն Ալոյանը, Արամ Լոռեցյանը, Հակոբ Լոռեցյանը, Համլետ Ասոյանը, Դավիթ Մայիլյանը, Վիուլեն Այվազյանը, Հուսեյին Շարաֆֆեդինը և Թևին Մքարթնի Նավեսեբը:
Ակումբն արդեն պայմանագիր է կնքել նոր ֆուտբոլիստների հետ։ «Սևանի» կազմը համալրել են Արտյոմ Խաչատուրովը, Նարեկ Ասլանյանը, Դավիթ Այվազյանը և Ախմեդ Ջինդոյանը։
Նորեկների ցուցակը մոտ ապագայում ամենայն հավանականությամբ կթարմանա, որվհետև թիմում ներկայումս փորձաշրջան են անցնում երկու նոր ֆուտբոլիստներ, բացի այդ սպասվում են նոր համալրումներ։
Առաջին խմբի առաջնությունում «Սևանը» աշնանային հատվածից հետո զբաղեցնում է առաջին տեղը, բայց թիմերը ոչ հավասար քանակով խաղեր են անցկացրել։