«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին առաջիկա օրերին աճուկի վիրահատության կենթարկվի, տեղեկացնում է а Sky Sports-ը:
Նշվում է, որ հարձակվողը մոտ 4 շաբաթ բաց կթողնի այդ վիրահատության պատճառով:
«Վարդին վստահ է, որ վիրահատությունից հետո ավելի որակյալ ֆուտբոլ կցուցադրի: Մենք մի փոքր ժամանակ ունենք և որոշեցինք այն օգտագործել Ջեյմիի առողջական վիճակը կարգի բերելու համար»,-ասել է ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: