«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ «կարմիր սատանաները» կարող են հաղթել ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում:
«Վերջին մի քանի տարիներին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէր տիտղոսի համար պայքարին, բայց հիմա թիմ են եկել Բրունու Ֆերնանդեշն ու Կավանին. հաղթողի մենթալիտետով խաղացողներ: Դա թիմին շատ օգնեց:
Հիմա ՄՅՈՒ-ն պայքարում է ԱՊԼ չեմպիոնի տիտղոսի համար: 6 շաբաթ առաջ գրասենյակում մարզիչներին ասացի, որ կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի ԱՊԼ-ն: Դեռ այդպես եմ զգում այսօր:
Պոլ Պոգբան դրանում կարևոր դեր կխաղա: Հաղթողի մենթալիտետով այդ խաղացողները, որոնց ՄՅՈՒ-ն ձեռք է բերել, մի փոքր թուլացնում են Պոգբայի վրա ճնշումը, ու հիմա նա կարող է խաղադաշտում ցույց տալ իր վարպետությունը: