«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կարող է հեռանալ հռոմեական ակումբից։
Football Italia-ն տեղեկացնում է, որ պորտուգալացի մասնագետը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե «Ռոման» Ա սերիայի առաջիկա տուրում չհաղթի «Սպեցիային»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռոման» գլխավորելու գլխավոր թեկնածուն Մասիմիլիանո Ալեգրին։
Իտալացի մասնագետը արդեն հայտնել է «գայլերի» ղեկավարությանը, որ հետաքրքրված է ակումբում աշխատանքով։ Ալեգրին կարող է «Ռոմայում» տարեկան 7 միլիոն եվրո ստանալ, սակայն նա պատրաստ է նաև աշխատավարձի նվազեցման։
Հաղորդվում է, որ «Ռոմայի» նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում են նաև Մաուրիցիո Սարին, Լուչանո Սպալետին և Լեոնարդո Ժարդիմը։