«Ռեալում» որոշում են կայացրել թիմի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի ապագայի վերաբերյալ։
AS-ը գրում է, որ ավելի հավանական է, որ Վասկեսը կեռանա «Ռեալից»։ Ակումբը որոշում է կայացրել նոր պայմանագրերի հարցում թոփ որոշումներ չկայացնել, մանավանդ այն խաղացողների պարագայում, ինչպիսին Լուկասն է։
Ակումբը այլ առաջնահերթություններ ունի այս պահին։ Դրանցից գլխավորը ֆուտբոլիստների աշխատավարձերի կրճատումն է։
Վասկեսի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։