«Ռեալի» պաշտոնյաները առավել քան երբևէ քննարկում են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան ու թիմում նրա մնալու հավանականությունը, հաղորդում է AS-ը։
Կա որոշում, որի համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը մնալու է թիմում առնվազն մինչև Չեմպիոնների լիգայի խաղերը, եթե մինչև այդ այլ անհաջողություն չլինի։
Հաղորդվում է, որ հաջորդ անհաջողության դեպքում Զիդանին կարող է փոխարինել «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը։
«Ռեալում» դժգոհ են թիմի ցուցադրած խաղից ընթացիկ մրցաշրջանում։ Մադրիդյան թիմն արդեն դուրս է մնացել Իսպանիայի արքայական գավաթից, ինչպես նաև չկարողացավ հաղթել Իսպանիայի սուպերգավաթում։