«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հեռացման եզրին է:
Ինչպես հաղորդում է TribalFootball-ը՝ անգլիացի մասնագետը կլքի իր պաշտոնը, նրան փոխարինողի գլխավոր թեկնածուն ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է:
«Չելսիի» ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են ունեցել գերմանացու հետ, որպեսզի իմանան լոնդոնյան ակումբը գլխավորելու նրա պատրաստակամության մասին: Անձամբ Տուխելը շատ հետաքրքրված է «Չելսիում» աշխատանքով: