Լա լիգայի առաջին տուրից հետաձգված «Ռեալ» — «Խետաֆե» հանդիպումը չի կայանա փետրվարի 17-ին։
Marca-ն գրում է, որ «Ռեալի»՝ Իսպանիայի արքայական գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո «Խետաֆեի» դեմ հետաձգված խաղը կայանալու է փետրվարի 9-ին։
Իսպանիայի արքայական գավաթի 1/16-րդ եզրափակիչում «Ռեալը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկոյանոյին»։
Փետրվարի 9-ին է նախատեսված մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ խաղերը։